ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               

«Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի»

«Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի»
22.05.2013 | 14:34

«Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի»:

Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ

Այսօր նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
Նշանավոր շանսոնիեն հեղինակ է մոտ 1000 երգի, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Երկու կիթառ», «Նա» «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլ: Նրա երգերը կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ժո Դասենը, Ռեյ Չառլզը և այլք:
Երաժշտի` մինչ օրս վաճառված ձայնասկավառակների թիվն ամբողջ աշխարհում շուրջ 100 միլիոն է: 2009-ին ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ:
Փարիզի «Օլիմպիա» դահլիճում շանսոնիեի բացառիկ ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրել է. «Ֆրանսիան ազնավուրացված է»:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,- ասել է Շառլ դը Գոլը:
Ինքը` շանսոնիեն գրում է. «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին` երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ»:
Հայկական թեմաներով են Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր` Սեդա Ազնավուրի հետ շանսոնիեն հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը, Հայաստանում համերգներով հանդես է եկել 1964, 1996 և 2006 թվականներին:
Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ